Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Գործարարները կշահեն

Գործարարները կշահեն
24.11.2017 | 06:05

Պարտաճանաչ գործարարների համար բարենպաստ բիզնես ապահովելու քաղաքականության հերթական քայլը հաստատվեց կառավարության երեկվա նիստում՝ ամրագրելով «Հարկային օրենսգրքում» կատարված փոփոխությունը. «Կարծում եմ, որ պատրաստել ենք լուրջ փաթեթ՝ բիզնեսմենների համար ավելի լավ պայմաններ ստեղծելու նպատակով: Ավելին, մենք մոտ ժամանակներս քննարկելու ենք քայլեր՝ բիզնեսին ոգևորելու համար: Եվ ամենակարևորը` բոլոր այն նախաձեռնությունները, որոնցում ՊԵԿ-ը հնչեցնում է խնդիրներ, պոտենցիալ ոչ օրինապաշտ բիզնեսը դաշտ բերելու համար են»,- ասաց վարչապետը:

Նշվածից կարելի է ենթադրել, որ ՊԵԿ-ը ոչ միայն ժամանակին ներկայացնում է իր ուսումնասիրությունների արդյունքները, այլև ներկայացնում է առաջարկներ: Ըստ ամենայնի, սա պայմանավորված է նրանով, որ վերջին մեկ տարում ՊԵԿ-ը սերտորեն աշխատում է գործարարների հետ և ականջի հետև չի գցում վերջիններիս գործուն առաջարկները:


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3268

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ